Վախթանգ Դարչինյանի մարտահրավերը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 6, 2013 14:41

Հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ  Դարչինյանը հայտնել է,  որ ցանկանում է մրցամարտ անցկացնել առաջին միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Նոնիտո Դոների հետ: «Ես ուզում եմ մրցամարտ անցկացնել Դոների հետ և դա ցանկանում եմ այդ անել մինչ նրա և Ռիգոնդոյի հանդիպումը: Ո՞վ է Ռիգոնդոն, որ մենամարտի Դոների դեմ: Նա ոչինչի չի հասել: Ես միշտ մենամարտել եմ չեմպիոնների դեմ և ոչ մեկի հետ հանդիպումից չեմ խուսափել: Ուշադրություն դարձրեք Ռիգոնդոյի հակառակորդներին: Հնարավոր է՝ ես, անպարտելի մնալու համար, նույնպես պետք է մենամարտեի թույլ մրցակիցների հետ՝»,- ասել է Դարչինյանը:

Դիտվել է 640 անգամ:
Print Friendly

Leave a Reply