Երկրաշարժ Սանտա Կրուզ կղզիների տարածքում,կան զոհեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 6, 2013 15:20

ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ›› գործակալությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 05.12-ին ՍՊԾ -ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 8.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Սանտա Կռուզ կղզիների տարածքում՝ Կիրակիրա քաղաքից 348 կմ դեպի արևելք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 6 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 11 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական կազմակերպության՝ երկրաշարժի հետևանքով ավերվել են մի քանի մոտակա բնակավայրեր:

Ըստ նախնական տվյալների` կա 5 զոհ:

Դիտվել է 917 անգամ:
Print Friendly

Leave a Reply