Մովսիսյանը կխաղա 12 համարը կրող մարզաշապիկով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 6, 2013 13:52

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի  հարձակվող Յուրա Մովսիսյանն իր նոր թիմի` Մոսկվյայի «Սպարտակի» կազմում խաղալու համար ստացել է 12 համարը կրող մարզաշապիկը:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը «Սպարտակ» ակումբ է տեղափոխվել  տրանսֆերային շրջանում: Նա ակումբի ղեկավարության հետ աշխատանքային պայմանագիր է կնքել 4,5 տարով: Ի դեպ, հայ ֆուտբոլիստն իր նորամուտը թիմի կազմում նշել է տպավորիչ` դառնալով  գոլի հեղինակ: Արաբական Միացյալ Էմիրություններում ուսումնամարզական հավաք անցկացնող «Սպարտակը» ուժերն է չափել է «Ալ Դաֆրայի»  հետ: Մովսիսյանը, 62-րդ րոպեին փոխարինելով խաղընկերոջը, 81-րդ րոպեին  գրավել է մրցակցի դարպասը:

Դիտվել է 690 անգամ:
Print Friendly

Leave a Reply