ԱՄՆ-ի Դաշնային ռեզերվի ներքին կայքի վրա հաքերային հարձակում է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2013 13:45

Երեքշաբթի ԱՄՆ-ի Դաշնային ռեզերվը հայտնել է, որ ներքին վեբ-կայքերից մեկը ժամանակավորապես հաքերները խափանել են: Այնուամենայնիվ դա ԱՄՆ-ի կենտրոնական բանկի գործունեության վրա ներգործություն չի ունեցել:
Կիբեռ-հարձակման մեջ մեղադրվում է Anonymous ակտիվիստների խմբավորումը: Հաքերները հնարավորություն են ունեցել ձեռք բերել ամերիկյան բանկերի 4000 գործադիր պաշտոնյաների մասին անձնական տեղեկատվություն:
«Հայտնաբերվելուց անմիջապես հետո վտանգը կասեցվել է, և այժմ դա խնդիր չէ: Իրադարձությունը չի ազդել Դաշնային ռեզերվի գործունեության վրա», – ասել է Դաշնային ռեզերվի մամուլի խոսնակը:
Anonymous հաքերային ակտիվիստների խմբավորումը վերջին տարիների զբաղվում է կառավարական և բաժնետիրական կայքերի վրա հարձակմամբ:
Դաշնային ռեզերվը հրաժարվել է տեղեկություն տալ հարձակման երթարկված կայքի վերաբերյալ, սակայն բանկիրներին տրամադրված տեղեկության համաձայն՝ կայքը պարունակում էր տեղեկատվական բազա, որը բանկերը կարող էին օգտագործել բնական աղետների ժամանակ:

Դիտվել է 1299 անգամ:
Print Friendly

Leave a Reply