Բրիտանիայում դատապարտված Սաուդյան Արաբիայի արքայազնը կտեղափոխվի իր երկիր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2013 13:40

Սպասավորի սպանության համար Բրիտանիայում ցմահ դատապարտված Սաուդյան Արաբիայի համասեռական արքայազնը պատժի մյուս մասը կկրի իր երկրում:
Սաուդյան Արաբիայի Աբդուլահ 2-րդի թոռ արքայազն Սաուդ բին Աբդուլազիզ Բին Նասիրը 2010թ բանտարկվել է Լոնդոնի հյուրանոցում Բանդար Աբդուլլահ Աբդալազինին սպանելու համար:
AFP լրատվական գործակալությանը տեղեկատվություն փոխանցած աղբյուրը հաստատել է, որ արդարադատության քարտուղար Քրիս Գրեյլինգը ընդունել է 36-ամյա արքայազնին Սաուդյան Արաբիայի բանտ տեղափոխելու մասին որոշումը:
AFP -ի աղբյուրին հայտնի չէ, թե երբ նա կտեղափոխվի Սաուդյան Արաբիա, սակայն The Times-ը նշում է, որ այն տեղի կունենա մի քանի շաբաթվա ընթացքում:
Սաուդյան Արաբիայում արքայազնը համասեռական լինելու համար կարող էր մահապատժի ենթարկվել:

Դիտվել է 1113 անգամ:
Print Friendly

Leave a Reply