Թուրքիայում ծննդաբերության ժամանակ պոկվել է երեխայի գլուխը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2013 13:32

Թուրքիայում Հաքյարիի շրջանի Մեդրեսե թաղամասի բնակիչ Մուրադ Էրդինը հայց է ներկայացրել հասարակական հիվանդանոցի բժշկի դեմ, ում պատճառով պոկվել է իրենց նորածին երեխայի գլուխը:
Հայցվորի կնոջը՝ 34-ամյա Այիշե Էրդինին, ով արդեն երեք երեխայի մայր է, երեկ գիշերը հիվանդանոց են տարել, քանի որ նրա մոտ երկունքի ցավեր են սկսվել: Բժիշկներն էլ որոշել են կեսարյան հատման միջոցով ընդունել երեխայի ծնունդը, որի ընթացքում էլ տեղի է ունեցել դժբախտ դեպքը: Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»-ը՝ վշտացած հայը գտնում է, որ երեխայի մահը բժիշկների անզգուշության հետևանքն է: Նա նշել է, որ բժիշկները երեխայի պոկված գլուխը մարմնին են կարել և տեղափոխել դիահերձարան:
Դեպքի առնչությամբ հարուցվել է դատական գործ, կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply