Թուրք երեխաները Եվրոպայում ձուլման վտանգի մեջ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2013 13:30

Թուրքիայի ազգային մեծ ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի քարտուղար Այհան Սեֆեր Ուսթյունը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ եվրոպական երկրներում մոտ 5 հազար թուրք երեխա տարբեր պատճառներով քրիստոնյա ընտանիքներին են տրվել: «Եվրոպական որոշ երկրներում թուրքական ընտանիքներից խլում են երեխաներին՝ հանձնելով նրանց խնամակալությունը քրիստոնյաներին: Դա ձուլման պլանավորված քաղաքականութուն է: Դրա վառ օրինակը վերջերս Գերմանիայից հայրենիք վերադարձած թուրք աղջիկն է: Նա բոլորովին մոռացել է թուրքերենը: Մայրենի լեզուն և կրոնը էական դեր են խաղում մարդու ձևավորման մեջ: Այդ երեխաներին նույնիսկ արգելել են հարազատ ծնողների հետ շփվել: Այդ պատճառով էլ ստեղծված իրավիճակը չափազանց անհանգստացնում է մեզ: Դա ողբերգություն է և անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել»,-Ուսթյունի խոսքերն է վկայակոչում «Anadolu» գործակալությունը:
Այս համատեքստում պետք է նշել, որ թուրքերը Եվրոպայում կարողանում են պահպանել իրենց կրոնն ու լեզուն և չեն ձուլվում՝ պահպանելով իրենց ազգային դիմագիծը: Եվրոպացիներն էլ, հավանաբար, հասկանալով հարցի լրջությունը, բռնի ձուլման մեթոդների են դիմում, քանի որ այնտեղ օրեցօր աճում է մուսուլմանական բնակչության թիվը՝ իր հետ բերելով բազում խնդիրներ:

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply