Աշխարհում մեկնարկել է “Օրեր առանց բջջային հեռախոսի”ակցիան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2013 12:41

Այսօր, փետրվարի 6-ին մեկնարկել է համաշխարհային “Օրեր առանց բջջային հեռախոսի” ակցիան: Միջոցառումը, որն արդեն անց է կացվում 13-րդ անգամ, կտևի 2 օր, մինչև փետրվարի 8-ը: 2 օրվա ընթացքում բոլոր երկրների բնակիչները կմիավորվեն ադիկոֆոնիայի դեմ պայքարում (բջջայիններից ու սմարթֆոններից կախվածություն): Եզրույթը կիրառության մեջ է դրել առաջին SMS-վեպի հեղինակ Ֆիլ Մարսոն: Նրան էլ պատկանում է  գաջեթներից կամովին հրաժարման գաղափարը: Նրա խոսքով, մարդիկ պետք է մտածեն  այն բանի մասին, թե ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաները փոխել իրենց սովորությունները:

Ի դեպ, ակցիայի օրը պատահական չէ ընտրված: Կաթոլիկ  օրացույցի համաձայն, դա Գաստոնի անվանակոչման օրն է: Այդ անունը հնչում է ֆրանսիական տարածված մի երգում.”Գաստոն, հեռախոսն է զանգում, սակայն, ինչպես միշտ, լսափողը ոչ ոք չի վերցնում”:

Մարսոն հույս ունի, որ իր գաղափարին կհետևեն ողջ աշխարհում միլիոնավոր  համախոհներ:

Դիտվել է 1553 անգամ:
Print Friendly

Leave a Reply