Համաներում. ընտրակեղծիքների համար դատապարտվածներն ազատ կարձակվեն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 19, 2009 17:33

aj98 կողմ, 1 դեմ, 3 ձեռնպահ ձայների բաշխմամբ` ԱԺ-ն ընդունել է ՀՀ նախագահի ներկայացրած «Համաներում հայտարարելու մասին» առաջարկությունը:

Այսպիով, համաներումը կտարածվի 2000 բանտարկյալի վրա, որոնցից 500-ը ազատ կարձակվի, իսկ մյուսների պատժաժամկետը կկրճատվի:

Ըստ այդմ, պատժից ազատվում են մինչև 3 տարի ժամկետով ազատազրկված անձինք, առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները, 60 տարին լրացած անձինք, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած, Հայրենական մեծ պատերազմի, ՀՀ պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցները:

Համաներումը կտարածվի նաև մարտի 1-ի դեպքերի բերումով կալանավորված 4 անձի վրա: Այն չի տարածվի Սասուն Միքայելյանի վրա, քանի որ վերջինս դատապարտվել է «Ապօրինի զենք պահելու» համար:

Համաներումը կտարածվի նաև հետախուզության մեջ գտնվողների, այդ թվում նաև` Նիկոլ Փաշինյանի և Խաչատուր Սուքիասյանի վրա, եթե նրանք մինչև 2009 թ.-ի հուլիսի 31-ը կամովի ներկայանան իրավապահ մարմիններին:

Պատժից ազատվում են նաև դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում չդատված կամ անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձիք, ովքեր համաներման որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են նշանակված պատժի 1/3-ը և նրանք, ովքեր համարվում են պայմանական վաղաժամկետ ազատված, սակայն գտնվում են վերահսկողության տակ:

Համաներման կարժանան նաև ընտրակեղծիքների համար դատապարտվածները:

Այսօր համաներման մասին իրենց դիրքորոշումն են հայտնել նաև Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

aziz-tamoyanԵզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն ասում է, որ բոլորին, բացի դիտավորյալ սպանություն կատարած անձանցից, պետք է վերաբերի համաներումը• «Քաղբանտարկյալներին և անգամ հետախուզության մեջ գտնվողներին ներում շնորհելով` կկայունանա Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը»:

Իսկ Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը նշում է, որ անպատժելիության զգացումն անպատասխանատվություն է առաջացնում, և բացառված չէ, որ լայնածավալ համաներման դեպքում մարտի 1-ի անկարգությունները հետագայում կրկնվեն. «Կառավարության քայլերը նաև կրթական նշանակություն ունեն. դրանց ազդեցությամբ մի ամբողջ սերունդ է դաստիարակվում»:

Համաներմանը դեմ է նաև Հայաստանում ուկրաինացիների ֆեդերացիայի նախագահ Ռոմանիա Յավիրը:

Դիտվել է 1565 անգամ:
Print Friendly

Leave a Reply