Արամ Հարությունյանը վաղը ժամը 17:00-ին ԿԸՀ առջև մեկօրյա հացադուլ է հայտարարելու

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 6, 2013 12:45

“Ազգային համաձայնություն ‘’ կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը վաղը ժամը 17:00-ին ԿԸՀ առջև մեկօրյա հացադուլ է հայտարարելու, այդ ժամանակ էլ կհանի իր թեկնածությունը: “ Զարկերակ” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա.Հարությունյանն ասաց, որ դրանով որևէ մեկին զարմացնելու խնդիր չունի: “Այսօրվա ներքաղաքական կյանքում մտահոգությունները խորանում են, երբ պարզվեց, որ ընտրությունները չեն հետաձգվելու: Անհասկանալի էին այն տեսակետները, որոնք Հայրիկյանի դեմ կատարվածի մեջ ռուսական հենք էին փնտրում, անգամ մի տեսակ հորդուբորդով ընդունեցին Բորդյուժայի ելույթն այդ մասով, հարձակվեցին նրա վրա, հետո մի ասուլիսում հանկարծ հայտնվում է Հայրիկյանն ու տալիս Ա.Բաղդասարյանի անունը, կարծես վերջինիս տեղյակ էր դեպքի մանրամասներին: Մահափորձի հետևանքը ավելի շատ վնասելու է ՌԴ-Հայաստան հարաբերություններին: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է հայտարարությամբ հանդես գար, որ չի կիսում Հայրիկյանի կարծիքը: Փաստորեն, երևակայական թշնամին համարվեց Ռուսաստանի Դաշնությունը, այն դեպքում, երբ հայերի մեծ մասն իրենց ընտանքիներով ապրում և աշխատում են այնտեղ”, մտահոգություն հայտնեց Արամ Հարությունյանը:
Ա.Ն.

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply