Ավտոպատահարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 6, 2013 12:07

Դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի

Փետրվարի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառի:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

«Տոյոտան» բախվել է ամբարձիչի

Փետրվարի 5-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում բախվել է կայանված ամբարձիչ ավտոմեքենայի հենակին, ինչի հետևանքով ամբարձիչի հարթակին կանգնած և այդ պահին աշխատանք կատարող երկու տղամարդ վայր են ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Տոնավաճառի տարածքում ավտովթարի է ենթարկվել

Փետրվարի 5-ին, ժամը 19.20-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 17-ամյա աղջիկ և հայտնել, որ վնասվածքները ստացել է Երևան քաղաքի «Փեթակ» տոնավաճառի տարածքում՝ ավտովթարի ենթարկվելու հետևանքով:

Կատարվում է քննություն:

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply