Փարիզում քայլահարթակ է դուրս եկել 85-ամյա մոդելը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 6, 2013 3:05
Փարիզում նորաձևության շաբաթի շրջանակներում Սթեֆան Ռոլանի հավաքածուի ցուցադրությանը քայլահարթակ է դուրս եկել 85-ամյա մոդել Կարմեն Դելլ-Օրեֆիսը:
Մանեքենուհին հայտնվել է տարօրինակ հարսանեկան հագուստով: Կինը երկար տարիներ է ճանաչում դիզայներին, քայլահարթակ հաճախ չի բարձրանում, սակայն համարում է, որ դեռ վաղ է իր կարիերային հրաժեշտ տալ:
“Ես ու Սթեֆանը պայմանավորվածություն ունենք. իսկական մարտահրավեր երկուսիս համար, երբ ես քայլահարթակ կբարձրանամ 90 –ում”,-ասել է մոդելը:






Facebook
Tweet This
Email This Post
