Գերմանիայի կրթության նախարարին զրկել են գիտական աստիճանից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2013 2:51

Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի անվան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի խորհուրդը անվավեր է ճանաչել Գերմանիայի կրթության նախարար Անետտա Շավանի թեկնածուական թեզն ու նրան զրկել գիտական աստիճանից: Ինչպես նշվում է բուհի կայքում, նման որոշում է ընդունվել փետրվարի 5-ին, խորհրդի նիստում:

Շավանին գիտական աստիճանից զրկելու օգտին է քվեարկել 12 անդամ, 2-ը դեմ են եղել, մեկը` ձեռնպահ:

Կրթության նախարարը 4 շաբաթ ունի խորհրդի որոշումը բողոքարկելու համար: Ավելի վաղ նա հերքում էր իրեն առաջադրված մեղադրանքը, այն է` գրագողությունը: Նա հայտարարել էր նաև, որ չի պատրաստվում հեռանալ պաշտոնից:

“Անհատականություն և խիղճ”վերնագրված թեզը Շավանը պաշտպանել է 1980-ին, նույն համալսարանում: 2012-ին համացանցում հայտարարություն հայտնվեց, որ նախարարի թեզը գրագողության տարրեր է պարունակում: Ստուգման համար բուհում ստեղծվեց հատուկ հանձնաժողով:

Նշենք միայն, որ սա առաջին դեպքը չէ. 2011-ին նմանատիպ մեղադրանք առաջադրվեց պաշտպանության նախարարին, ինչի հետևանքով նա նույնպես զրկվեց դիտական աստիճանից ու հեռացավ պաշտոնից:

Դիտվել է 1424 անգամ:
Print Friendly

Leave a Reply