Պուտինի նվիրած կատուն` ՊԱԿ-ի գործակալ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 6, 2013 2:16
Սիբիրյան կատվին` Միրային, որին երեկ հանձնել են Ակիտա պրեֆեկտուրայի նահանգապետ Նորիխիսե Սատակեին` Վլադիմիր Պուտինից, ակտիվորեն քննարկում են տեղի բլոգներում: Ոմանց փափկամազ կենդանին դուր է եկել, մյուսները գերադասել են սամույրե մուշտակը, իսկ ոմանք էլ հայտնել են, թե Միրան ոչ միայն ընտանի կենդանի է, այլև` իսկական լրտես:
Նրանցից մեկը գրում է.”Սա այն մարդասպանն է, որի մասին այդքան շշուկներ են գնում”,մյուսը թե` “ամռանն այստեղ շատ կնեղվի”:
Երրորդը գրում է.”այս կատուն նման է ռուսական մաֆիայի պարագլխի”, իսկ հաջորդ մեկնաբանությունում ասվում է. “կատվի ներսում գաղտնալսման սարք կա, գուցեսա նոր բուծված լրտես տեսակ է”:”Չնայած սիրունիկ է, բայց ամենայն հավանականությամբ, սա ՊԱԿ-ի գործակալ է”:
Ոմանք էլ զարմանում են, թե ինչու են բոլոր ռուսական իրերը Միր կոչվում` և կատուն, և տիեզերակայանը: НТВ.Ru –ն հիշեցնում է, որ Միրա կատուն Պուտինը նվիրել է ճապոնացի նահանգապետին ի պատասխան նրա կողմից ակիտա ինու ցեղատեսակի շան ձագի, որին նախագահ Պուտինը կոչել է “Երազ”:
Կատվի ուղևորությունը դեպի Ճապոնիա շատ երկար էր. սկզբում, օգոստոսից նա կարանտինի մեջ էր, քանի որ ճապոնական օրենքներով կարգն այդպիսին է: Նահանգապետը կենդանիների սիրահար է. նա 6 կատու ունի:






Facebook
Tweet This
Email This Post
