Կահիրեում հարձակում է կատարվել Ահմադինեժադի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2013 1:53

Կահիրեում Սիրիայի քաղաքացին փորձել է հարձակվել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վրա: Սակայն, Եգիպտոսի անվտանգության ուժերը կանխել են հարձակումն ու բռնել երիտասարդին:

Սիրիացին փորձել է հարձակվել Ահմադինեժադի վրա այն պահին, երբ վերջինս դուրս էր գալիս  Եգիպտոսի մայրաքաղաքի Ալ Հուսեյն մզկիթից: Երիտասարդը ձերբակալված է: Իրանի նախագահը Կահիրե է մեկնել պատմական այցով` մասնակցելու Իսլամական համագործակցության ու Եգիպտոսի հետ հարաբերությունների կարգավորման գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու փետրվարի 6-7-ին: Իրանցի բարձրաստիճան հյուրի այցը վերջին 30 տարում առաջինն է` 2 պետությունների միջև  1979-ին դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո:

Դիտվել է 1412 անգամ:
Print Friendly

Leave a Reply