Սառնարանի մեջ Բրիտանիա անօրինական մուտք գործելու փորձ կատարած չորս երեխաները մարմնի սառեցման ախտանշաններով տեղափոխվել են հիվանդանոց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2013 23:24

-2C ջերմաստիճան ունեցող պանրի սառնարանի մեջ Բրիտանիա անօրինական մուտք գործելու փորձ կատարած մարդկանցից հինգը մարմնի արհեստական սառեցմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
Նրանցից ամենափոքրահասակներին՝ 9-16 տարեկան, հայտաբերել են Ֆրանսիայի Դյունկերք քաղաքում՝ սառած, գետնին պառկած վիճակում: Երեխաների հետ միասին հայտաբերել են նաև երեք մեծահասակների:
Չորս աֆղանացիներից և երեք իրանցիցներից բաղկացած խումբը ժամեր շարունակ մնացել էր սառնարանում և ևս յոթ ժամ պետք է այդպես անցկացներ մինչև Մեծ Բրիտանիա հասնելը:
Բոլոր երեխաները և մեկ մեծահասակ ունեին մարմնի արհեստական ջերմիջեցման ախտանշաններ: Նրանց տեղափոխել հիվանդանոց և համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո մյուս երկու անձանց հետ միասին հանձնվել են Ֆրանսիայի իշխանություններին:
Մեքենայի բուլղարացի վարորդը հարցաքննվել է Ֆրանսիայի ոստիկանության կողմից և առանց որևէ տույժի բաց է թողնվել:

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply