Չիկագոյում օպերայի ներկայացման ժամանակ այրվել է դերասանի գլուխը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2013 21:08

Կրակով վարժութուններ կատարող դերասանը փորձի ժամանակ լուրջ այրվածքներ է ստացել:
Չիկագոյում լիրիկական օպերայի ժամանակ 24-ամյա Ուեսլի Դանիելին երկրորդ աստիճանի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Նրա վիճակը ծանր է, քանի որ դժբախտ պատահարի ընթացքում վնասվել են նրա շնչառական օրգանները:
Դերասանը, առանց հրակայուն դիմակի, ներկայացման ընթացքում բերանից կրակ է փչել, սակայն բոցը հետ է գնացել և նա կուլ է տվել այն:
Հանդիսատեսներից մեկը ABC Local-ին հայտնել է, որ նրա գլուխը ամբողջությամբ այրվում էր, նա փորձել է հանգցնել այն, արագ այս ու այն կողմ գնալով, սակայն ի վերջո այլ ելք չի ունեցել և ընկել է բեմի վրա:
Դեպքը գրանցվել է երեկ, հանդիսատեսի ներկայությամբ, որոնք կարծել են, թե այն շոուի մի մասն է կազմում:
Պատահարը տեղի է ունեցել հինգ և կես ժամանոց ներկայացման ավարտից կես ժամ առաջ:
Այս դեպքից հետո կրակով վարժության հատվածը հանվել է ներկայացումից:

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply