Իրանը փետրվարի 26-ին կմասնակցի միջուկային բանակցություններին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2013 20:33

Փետրվարի 26-ին Ղազախստանում Իրանը նորից բանակցությունների սեղանի շուրջ կնստի, ասել է երկրի բարձրաստիճան բանագնաց Սաիդ Ջալիլին:
Որոշումը կայացվել է երեքշաբթի վաղ առավոտյան Ջալիլի և Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնի միջև հեռախոսազրույցի ընթացքում:
Էշթոնը ներկայացնում է, այսպես կոչված, Պ5+1 խումբը (ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամները և Գերմանիան):
Դեռևս հայտնի չէ, թե Ղազախստանի որ քաղաքում է կայանալու հանդիպումը:

Դիտվել է 1350 անգամ:
Print Friendly

Leave a Reply