Օրական ութ լիտր կոլա օգտագործող 25-ամյա տղամարդը զրկվել է ատամնաշարից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 5, 2013 20:23
Գազավորված ըմպելիքների սիրահարը չափից ավելի կոլա օգատգործելու հետևանքով զրկվել է իր ատամնաշարից:
Ավստրալիական հյուրանոցի աշխատակից 25-ամյա Ուիլիամ Քենուելը, չհավատալով ատամնաբույժների խոսքերին, որ գազավորված ընպելիքները կվնասեն իր ատամներին, ներկայումս ատամնաշարի փոխարեն պրոտեզ է կրում:
Գազավորված ըմպելիքները թունավորել են նաև նրա արյունը:
Նա խոստովանել է, որ յուրաքանչյուր օր օգտագործում էր վեցից ութ լիտր գազավորված ըմպելիք՝ հիմնականում կոլա: Նա գիտեր, որ սովորաբար մարդիկ ունենում են 23 ատամ, սակայն ինքը ընդամենը 13 ատամ ուներ, որոնք հետագայում հեռացվեցին ատամնաբույժի կողմից: Նա նշում է, որ իր առողջական վիճակը ևս վատացել էր, սակայն ատամների հեռացվելուց հետո մի փոքր բարելավվել է:
Ավստրալիացի 16,800 5-16 տարեկան երեխաների շրջանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նրանց 56 տոսկոսը յուրաքանչյուր օր ըմպում է մեկ գազավորված ըմպելիք:






Facebook
Tweet This
Email This Post
