Ֆուտբոլային երկրպագուն ձերբակալվել է խաղի ընթացքում դարպասապահի մեջքին ցատկելու համար (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2013 20:17

Երիտասարդ ֆուտբոլային երկրպագուն խաղի վերջնամասում հարձակվել է դարպասապահի վրա:
Երեկ ֆուտբոլային երկրպագուներից մեկը ցատկել է Ուայկոմբ Ուանդերերս թիմի դարպասապահ Ջորդան Արշերի վրա, երբ Արշերի թիմը 1-0 հաշվով հաղթում էր Գիլինգեմին:
Փոխառությամբ այս թիմում գտնվող 19-ամյա Տոտենհեմի ֆուտբոլիստը գնդակը հարմարեցնում էր հարվածելու համար, երբ երկրպագուն տրիբունայից մտավ խաղադաշտ:
Այնուհետև նա ցատկել է ֆուտբոլիստի մեջքին, հավանաբար զայրանալով, որ նա ժամանակ է շահում խաղը իր թիմի օգտին ավարտելու համար:
Երկրպագուին անմիջապես հեռացրել են դաշտից, որից հետո նա ձերբակալվել է:
Ուայկոմբի ավագը նշել է, որ երկրպագուի վարքի վերաբերյալ պետք է դատեն Գիլինգեմը և իշխանությունները, իսկ ֆուտբոլում դա շատ սխալ պահվածք է, որը Գիլինգեմի երկրպագուններին վատ համբավ բերեց:
Գիլինգամի ավագը Մարտին Ալենը զայրացած է դեպքի կապակցությամբ և կարծում է, որ երկրպագուի գործողությունները խելամիտ չէին, սակայն դա իրենց թիմի հետ ոչ մի կապ չունի:

Դիտվել է 1666 անգամ:
Print Friendly

Leave a Reply