Բացվեց ԵՊԲՀ նեյրոանոթային վիրաբուժության կենտրոնը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | March 31, 2010 15:25

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երեւանի պետական բժշկական համալսարանի նեյրոանոթային վիրաբուժության կենտրոնի     հանդիսավոր բացմանը: Արարողությանը մասնակցել են նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանը, ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամներ: Կենտրոնի ստեղծմանը, որն իր տեսակի մեջ եզակի է եւ ունի տարածաշրջանային նշանակություն, Երեւանի պետական բժշկական համալսարանը ձեռնամուխ է եղել երեք տարի առաջ: Նորակառույց կենտրոնը հագեցված է արդիական սարքավորումներով, բուժանձնակազմը շուրջ երեք տարի մասնագիտական վերապատրաստում է անցել արտասահմանյան առաջատար կլինիկաներում:

ԵՊԲՀ այս ծրագրին նշանակալի աջակցություն է ցույց տվել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը` հայտնի բարերար Նազար Նազարյանը նվիրաբվերել է 1,7 մլն ԱՄՆ դոլար:

Դիտվել է 1790 անգամ:
Print Friendly

Leave a Reply