Ադրբեջանը Իսրայելից զենիթահրթիռային համալիր է գնելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2013 16:54

Ադրբեջանը և Իսրայելը փոքր հեռահարության Spyder զենիթահրթիռային համալիրների գնման շուրջ բանակցություններ են վարում, հաղորդում է ադրբեջանական “Haqqin” կայքը`հղում կատարելով “Regnum” կայքին:

Ըստ իսրայելական ռազմական աղբյուրների՝ կողմերը մոտ են պայմանագրի ստորագրմանը, ընդ որում՝ գործարքի արժեքը չի հաղորդվում:

Spyder-ը, որ փոքր հեռահարության վրա գործում է բոլոր եղանակներին, նախատեսված է հարվածային ինքնաթիռների, ռմբակոծիչների, թևավոր հրթիռների, ավիացիոն զենքի հայտնաբերման և ոչնչացման համար:

Համալիրը կարող է օգատգործվել նաև ռազմավարական օբյեկտների պահպանության համար: Spyder-ի կազմում ընդգրկված է նաև ռադիոտեղորոշիչ կայան, որը կարող է մինչև 35 կմ հեռավորության վրա 60 օբյեկտ հայտնաբերել:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Ուդի Շանին հայտարարել էր, որ հնարավոր է՝ Իսրայելը մեծացնի Ադրբեջան զինամթերքի մատակարարումների ծավալները:

Turan գործակալության տվյալների համաձայն՝ 2011թ. Ադրբեջանը Իսրայելի հետ $1,6 մլրդ-ի ռազմական տեխնիկայի և սպառազինությունների գնման պայմանգիր է ստորագրել: Եթե կողմերը փոխհամաձյանության գան, Spyder-ը Ադրբեջանին կմատակարարվի հենց այս պայմանագրի շրջանակում:

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply