Կամավոր արյունատվություն քաղցկեղով հիվանդ երեխաների համար

Օրվա լուր | | February 5, 2013 16:44

Երեկ՝ փետրվարի 4-ին, ողջ աշխարհում նշվում էր Քաղցկեղի կանխարգելման միջազգային օրը: Այս կապակցությամբ այսօր Երևանի Մ.Հերացու անվ. Պետական Բժշկական Համալսարանի վարչական մասնաշենքի 1-ին հարկում առավոտյան 10:00-ից սկսած լեյկոզով հիվանդ երեխաների համար կազմակերպվել էր անվճար արյունատվություն` կամավոր հիմունքներով:
Այդ հարցում կամավորներին աջակցեցին Յոյլանի անվան արյունաբանական կենտրոնի մասնագետները: Նրանք ապագա դոնորներից վերցրեցին երակային արյան նմուշներ նախնական ստուգման համար: Եթե վերցված արյունը համապատասխանի սահմանված չափանիշներին, ապա դոնորներին շուտով կկանչեն 400 մլ արյուն հանձնելու, որը կօգնի քաղցկեղով հիվանդ երեխաներին: Ակցիայի կազմակերպիչները կամավորներին բաժանեցին քաղցկեղի կանխարգելման մասին պատմող թերթոններ: Նախաձեռնությանը ակտիվորեն մասնակցեցին Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի քարտուղարության անդամ ուսանողները:
Կամավոր անհատույց արյունատվությունը առողջ ապրելակերպի բաղադրամաս է, մարդասիրական քայլ և հասարակության հանդեպ բարոյական պարտք: Կազմակերպիչները շնորհակալություն են հայտնում բոլոր կամավորներին այս նախաձեռնությանը մասնակցելու և աջակցելու համար:

Տաթևիկ Սարգսյան

Դիտվել է 1750 անգամ:
Print Friendly

Leave a Reply