Մալաթիայի փողոցներից մեկը Հրանտ Դինքի անունով է կոչվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2013 15:46

Թուրքիայում Մալաթիայի քաղաքապետ Ահմեդ Չաքըրը որոշել է ընդունել հասարակական կազմակերպությունների առաջարկը քաղաքի մի շարք փողոցներին մալաթիացի մարտիրոսների և երկրի քաղաքականության, արվեստի բնագավառում կարևոր ներդրում ունեցած անձանց անունները տալու վերաբերյալ:
Ըստ «Ակօսի»՝ այս նախաձեռնության շրջանակներում քաղաքապետարանը որոշել է Մալաթիայի Չավուշօղլու թաղամասի փողոցներից մեկը կոչել Հրանտ Դինքի անունով: «Այդ փողոցում է գտնվում այն տունը, որտեղ ծնվել է Դինքը: Մենք մտածեցինք, որ ճիշտ կլինի այդ տեղին Հրանտ Դինքի անունը տալ: Դրանից բացի փողոցներ ենք անվանել արվեստագետներ Ահմեդ Քայայի, Իլյաս Սալմանի, Բելքըս Աքքալեի և Քեմալ Սունալի անուններով, որոնք ևս ծնունդով Մալաթիայից են»,-նշել է քաղաքապետ Չաքըրը:

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply