Ստամբուլում սպանված ամերիկուհու մարմինը հայկական եկեղեցի են տարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2013 15:06

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ օրերս հայտնաբերվել էր Ստամբուլում կորած ամերիկուհի Սառա Սիերայի մարմինը: Երեկ նրան դիահերձման էին ենթարկել, իսկ այսօր Սառայի մարմինը հատուկ մեքենայով տեղափոխվել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող Սբ. Երրորդություն հայկական եկեղեցի: «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ այսօր Սառայի մարմինը նրա ամուսինն ու եղբայրը ԱՄՆ-ը կտեղափոխեն:
Սպանված ամերիկուհու հարազատները պահանջում են անմիջապես հայտնաբերել և պատժել մեղավորներին: Դատարանը որոշում է կայացրել ԴՆԹ-ը թեստի ենթարկել սպանության առնչությամբ ձերբակալված 21 կասկածյալի:
«Ակօսը» գրում է, որ Սառայի ծնողները շատ ծանր են տանում նրա մահը և մեծ վշտի մեջ են: «Երբ լսեցի աղջկաս մահվան լուրը, կարծես աշխարհի փուլ եկավ գլխիս: Այն տեղից, ուր արձակուրդ էր գնացել, հիմա նրա դիակն են բերելու: Մենք ոչինչ չենք կարող անել: Թուրք պաշտոնյաներին երախտապարտ ենք գործադրած բոլոր ջանքների համար: Հուսով ենք՝ ամենակարճ ժամանակամիջոցում դեպքի պատճառները կհայտնաբերվեն և արդարություն կհաստատվի»,-նշել է Սառայի հայրը:

Դիտվել է 663 անգամ:
Print Friendly

Leave a Reply