Հաշմանդամային սպորտով զբաղվող հայ մարզիկը Հատուկ օլիպիադաների աշխարհի ձմեռային խաղերում արժանացել է արծաթե մեդալի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 5, 2013 15:00

Հաշմանդամային սպորտով զբաղվող հայ մարզիկ Սուրեն Բալասանյանը Հատուկ Օլիպիադաների աշխարհի 

ձմեռային խաղերում արժանացել է արծաթե մեդալի:

Մրցաշարը տեղի է ունեցել Հարավային Կորեայում: Բալասանյանը, ով հաշմանդամային սպորտի մտավոր խնդիրներ ունեցող խմբի ներկայացուցիչ է, մասնակցել է 100 մ դահուկավազքի մրցմանը և գրավել երկրորդ տեղը:

Հարավային Կորեայում կայացած խաղերին հայ ներկայացուցչի մասնակցությունը հնարավոր է եղել իրականացնել պետական աջակցության շնորհիվ: 

Մրցաշարում մարզիկին ուղեկցել է  «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Իսրաելյանը:

Դիտվել է 669 անգամ:
Print Friendly

Leave a Reply