“Գործող 32 բուհերի թիվը 2,5 մլն բնակչություն ունեցող հայաստանի համար դարձյալ մեծ թիվ է’’

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 5, 2013 15:00

Այսօր ԱԺ հերթական նիստում քննարկվում էր նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից ներկայացված “Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին’’ փաթեթը:
-Որոշ կրթական հաստատությունների որակը միշտ չէ, որ համապատասխանում է անհրաժեշտ չափանիշերին: Մենք պետք է խստացնենք լիցենզավորման քաղաքականությունը , ինչպես դա արվում է մի շարք այլ երկրներում, -ասաց Ա.Աշոտյանը:
Անդրադառնալով մասնավոր բուհերի առատությանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ դրանց ճնշով մեծամասնությունը ոչ թե կրթության որակը, այլ փող աշխատելու տրամաբանություն ունի:
-Պետական քաղսքականության շրջանակներում մենք միասնական մոտեցում ունենք պետական և ոչ պետական բուհերի հանդեպ: Միասնական պետական քաղաքականությունն այս ոլորտում ապահովում է կրթական ծառայությունների որակը: Հետևաբար, ես դեմ եմ, որ մենք լուծում ենք բոլոր մասնավոր բուհերի խնդիրը: Իրականում մասնավոր բուհերի մեջ կա կրթության ընդունելի, ընկալելի որակ ապահովող որոշ մասնագիտություններ:Ես չեմ ուզում, որ այս օրենքը որպես մասնավոր բուհերի դեմ նախաձեռնություն լինի: Այս օրենքը կրթության օրենքի միասնական քաղաքականության նախաձեռնությունն է :
ԿԳ նախարարը համոզմունք հայտնեց, որ կոնկրետ պետական և ոչ պետական բուհերից է կախված ՝ “արդյոք այս սանրով սանրվելիս կունենանք կորուստներ թե ոչ’’, միաժամանակ հույս հայտնելով, որ այս ուղղությամբ ԿԳ-ի կողմից իրականացվող քաղաքականության արդյունքը երկար սպասեցնել չի տա: Ինչ վերաբերում է հայկական բուհերի օպտիմալ թվին, ապա ըստ նախարարի այսօր գործող բուհերի թիվը 32-ն է, ինչը նախարարի կարծիքով 2,5 մլն բնակչություն ունեցող հայաստանի համար դարձյալ մեծ թիվ է:
ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը խոսելով կրթության որակի մասին ասաց, որ 35 մասնավոր բուհերի զգալի մասը չի ապահովում եվրոպական ոչ միայն միջին, այլև եվրոպական նվազագույն ստանդարտները: Ա.Աշոտյանը հավաստիացրեց, որ կառավարությունն ու կրթության նախարարությունն “ ամեն ինչ քննարկվում է համեմատության մեջ, եթե փորձենք հնարավոր պատկերներով շարադրել, ապա բուհերի քանակի համապատասխան սյուները հստակ ցույց կտան, թե ինչպիսի քաղաքական դիմադրություն է հաղթահարել կառավարությունը, ԿԳ-ն շատ ու շատ մասնավոր բուհերի խնդիրները դնելով իրականում լրջագույն հարթության մեջ’’:
Անուշ Ներսիսյան

Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply