Մրցանակները գտան տերերին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 5, 2013 14:51

Նետաձգության Հայաստանի ձմեռային առաջնությանը մասնակցեցին 58 նշանառու (25 մարզուհի և 33 մարզիկ):

Չեմպիոնների կոչումը նվաճեցին Վասիլ Շահազիզյանը (տղամարդիկ) և Գոհար Շահնազարյանը (կանայք): Երկրորդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Արշակ Պետրոսյանը  և Ռոզա Գրիգորյանը, երրորդ տեղերը` Վիգեն Սմբատյանը և Գոհար Հակոբյանը:

Հայաստանի հավաքականի անդամներԳոհար Շահնազարյանը, Արշակ Պետրոսյանը և Նունե Վասիլյանը փետրվարի 26-ից մարտի 2-ը կմասնակցեն Լեհաստանի Ժեչով քաղաքում կայանալիք Եվրոպայի ձմեռային առաջնությանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նետաձգության ֆեդերացիան պետությունից  աջակցության կարգով տարեկան  12 մլն դրամ է ստանում, սակայն առաջընթաց  չի նշմարվում, մեր մարզիկները միջազգային մրցասպարեզներում ոչնչով աչքի չեն ընկնում:

Դիտվել է 636 անգամ:
Print Friendly

Leave a Reply