Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրեց վերջին մարզումը Լյուքսեմբուրգի ընտրանու հետ հանդիպումից առաջ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 5, 2013 14:32

Հայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականը անցկացրեց վերջին մարզումը Լյուքսեմբուրգի ընտրանու հետ մրցավեճից առաջ: Ինչպես և երեկ, թիմը մարզվեց Վալանսի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում:
Մարզումից առաջ «Հոմենըթմեն» թիմի ֆուտբոլիստները լուսանկարվեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Այնուհետև թիմն անկացրեց լիարժեք մարզում, որի ընթացքում կայացավ նաև երկկողմանի խաղ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կկայանա փետրվարի 5-ին Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:

Լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի

Դիտվել է 744 անգամ:
Print Friendly

Leave a Reply