Քիմ Չոնգ Ունը և սմարթֆոնի առեղծվածը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2013 14:20

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չոնգ Ունի նկարը, որը հունվարի 27-ին հայտնվել է երկրի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, բանավեճերի տեղիք է տվել այն հարցի շուրջ, թե ինչ սմարթֆոն է օգտագործում առաջնորդը: Նկարում պատկերված է Քիմի և բարձրաստիճան ազգային անվտանգության պաշտոնյաների հետ հանդիպումը, որտեղ Քիմի աջ թևի կողքին երևում է սև սմարթֆոն:

Հարավային Կորեայի մամուլը սկսել է քննարկել, թե արդյոք իրենց հյուսիսային հարևանի ղեկավարը օգտագործում է հարավկորեական Samsung-ի, թայվանական HTC-ի կամ Apple-ի թողարկած սմարտֆոնները:

AFP լրատվական գործակալությունը կապ է հաստատել Սեուլի կառավարության ներկայացուցչի հետ, որն ասել է.  «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սմարթֆոնը գտնվում է Քիմի դիմաց դրված փաստաթղթերի անմիջապես կողքին, ենթադրվում է,  որ սմարթֆոնը պատկանում է հենց իրեն»:

Նա ասել է, որ Հարավային Կորեայի հետախուզությունը ուսումասիրել է նկարը և եզրակացրել, որ սմարթֆոնի արտադրողը ամենայն հավանականությամբ HTC-ն է:

Թայվանական ընկերությունը հրաժարվել է հաստատել սմարթֆոնի ինքնությունը, սակայն հայտնել է, որ շնորհակալ է իր բոլոր սպառողներից:

 

 

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply