Հայաստանի աթլետներին փորձություններ են սպասում Թեհրանում և Ստամբուլում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 5, 2013 13:59

Թեհրանում փետրվարի 14-ժ15-ը կայանալիք աթլետիկայի ավանդական միջազգային մրցաշարին  Հայաստանից կմասնակցի 15 մարզիկ: Մեր երկրի 7  մարզիկ և 8 մարզուհի պայքարի ոլորտ կներգրավվեն: Մրցաշարը կանցկացվի մարզասրահում: Թեհրանի մրցաշարի հիմնական մասնակիցները ասիական երկրների ներկայացուցիչներն են:

Փետրվարի 23-24-ին էլ մեր երկրի հավաքականի աթլետները Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կարողությունները կփորձեն Բալկանյան երկրների խաղերի ծրագրով մրցաշարում:

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply