Հայրը ցանկացել է աղջկան կնության տալ մեկ կովի դիմաց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2013 13:39

Թուրքիայի Ամասիայի շրջանի գյուղերից մեկում հայրը՝ Ալին իր աղջկան ցանկացել է ամուսնացնել թեկնածու փեսայի հետ իրեն մեկ կով տալու դիմաց: Փեսան էլ, համաձայնվել է կատարելու այս պայմանը և պայմանավորվել աղջկա հոր հետ: Աղջիկը՝Գյուլերը, իմանալով, որ իրեն ամուսնացնելու են կովի դիմաց, ընդդիմանում է: Հայրը աղջկան համոզելու համար սկսում է բռնություն կիրառել: Խեղճ աղջիկն էլ ստիպված Անկարայում բնակվող հորաքրոջ մոտ է փախչում: Սակայն նա այդ կերպ էլ չի ազատվում հոր հետապնդումներից: Վերջինս ամեն օր զանգում և զգուշացնում է, որ փեսային խոսք է տվել, կովն էլ արդեն վերցրել է, ուստի աղջիկը ստիպված է ամուսնանալ: Ճարահատյալ Գյուլերը դատարան է դիմում և պաշտպանություն խնդրում:
Թուրքական «Radikal»-ը հաղորդում է, որ Անկարայի 11-րդ ընտանեկան դատարանը հայր Ալիին դատապարտում է հիվանդանոցային բուժման: Նա իրավունք չունի անհանգստացնելու աղջկան, զանգահարելու կամ անպատվելու նրան: Դատարանը վեց ամիս ժամկետով Գյուլերին պաշտպանության տակ է առել:

Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply