Աղջիկը սիրելիի անունը իր դեմքին է դաջել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2013 13:35

Դաջվածքների մասնագետ Ռուսլան Թումանյանցը Լեսյա անունով աղջկա հետ համացանցի միջոցով է ծանոթանում: Նրանց շփումից ընդամենը 24 ժամ անց Լեսյան, սիրահարվելով տղային, որոշում է երեսին դաջել նրա անունը: Ռուսլանն էլ իր իսկ ձեռքերով աղջկա դեմքին «Ռուսլան» է դաջում:
Թուրքական «Radikal»-ը գրում է, որ աղջիկը ամենևին էլ չի բողոքում իր ընդունած որոշումից: «Դաջվածքը տեսնում եմ որպես մեր հավերժ սիրո խորհրդանիշ: Ուզում եմ ամբողջ մարմնիս վրա դաջվածքներ անել»,-ասել է Լեսյան: Զույգը շուտով պատրաստվում է ամուսնանալ:
Սա Թումանյանցի առաջին նման գործը չէ: 2009 թվականին նա 18-ամյա Քիմբերլի Վլաեմինչիկի դեմքին 56 հատ աստղ է դաջել: Աղջիկը, հորից վախենալով, ստել էր, ասելով, թե ինքը միայն երեք աստղ էր ուզել, սակայն դաջվածք անելու ժամանակ նա քնել էր և չէր իմացել, որ դեմքին այդքան շատ աստղ են դաջել: Սակայն հետո ճշմարտությունը բացահայտվել էր:

Դիտվել է 716 անգամ:
Print Friendly

Leave a Reply