“ՙՀայաստան”հիմնադրամը համակարգչային դասասենյակ է հիմնել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի դպրոցում:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 5, 2013 13:27

Ֆինանսավորումը` Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի բարերար ամուսիններ Վիկտոր եւ Ջուդիթ Զարուգյանններ

Դպրոցին նվիրաբերվել է 11 համակարգիչ եւ համապատասխան կահույք: Բազմաֆունկցիոնալ տպիչի, պրոյեկտորի եւ համակար•չային ներքին ցանցի առկայությունն ուսումնական գործընթացը դարձնում են համակարգված եւ արդյունավետ:

240 աշակերտի համար նախատեսված դպրոցը կառուցվել է Հիմնադրամի Հեռուստամարաթոն 2008-ի նվիրատվություններով, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի միջոցներով եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Արդեն իսկ հիմնանորոգ դպրոցում սովորում է 135 աշակերտ Վաղուհասից եւ 15 աշակերտ հարեւան Խնկավանից:

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply