Թուրքիայում`բենզինի պահեստում, տեղի ունեցած հրդեհի պատճառով մահացել է 14 տարեկան երեխա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2013 12:33

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին (Մծբին) քաղաքում հրդեհ է բռնկվել  բենզինի պահեստում, որի պատճառով մահացել է 14 տարեկան մի աղջնակ, հաղորդում է թուրքական “T24” կայքը:

Հայրը, որին  պատկանում էր այդ բենզինի պահեստը, փորձել էր փրկել իր աղջկան`Սեհեր Աքային, որը  այցելության էր եկել:

Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության խմբեր, ովքեր թաղամասի բնակիչների հետ համատեղ ուժերով կարողացել են հանգցնել կրակը: Սեհերը մահացել է դեպքի վայրում, իսկ հայրը, ով փորձել էր նրան փրկել, ծանր վիրավորվել է:

Մյուս կողմից կրակի տարածման պատճառով հրդեհ է բռնկվել հարևանությամբ գտնվող ավտոմեքենայում: Վարարդը վերջին պահին կարողացել է փրկվել, իսկ ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

 

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply