Սիրիական ընդդիմությունն Ասադի վարչակարգի հետ բանակցություն է պահանջում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2013 12:15

Սիրիական ընդդիմության ղեկավար Ահմեդ Մոազ ալ-Հաթիբը  Սիրիայի փոխնարար Ֆարուք ա-Շարին անհապաղ բանակցելու կոչ է արել, չնայած բախումների սկզբից հրաժարվում էր,  պնդելով, որ միայն Ասադի հրաժարականից հետո կբանակցի:

ISRAland-ը գրում է.” Թվում էր, թե Ասադի վարչակարգի օրերը հաշված են ու Ռուսաստանի` ընդդիմությանն ուղղված կոչերն էլ ապստամբներն անտեսում էին: Սակայն, Ասադի վարչակարգն ավելի պինդ էր, քան ենթադրվում էր, ու լիբիական տարբերակով ներխուժել Սիրիա արևմուտքը չհամարձակվեց: Արդյունքում ստացվեց դինամիկ հավասարակշռություն, երբ կողմերը հայտնում են մարտավարական հաջողությունների մասին:  Վերջերս Սիրիային հասցված  օդային հարվածից հետո  ապստամբներին մեղադրեցին Իսրայելի հետ համագործակցելու  ու արաբական աշխարհին դավաճանելու մեջ, իսկ դա ալ-Հաթիբին ձեռնտու չէ: Հիմա նա փորձում է բանակցություններ սկսել, չնայած ուղիղ Ասադի հետ խոսել չի կամենում: Նա առաջվա պես պահանջում է Ասադի հրաժարականը, սակայն հիմա դա բանակցությունների պարտադիր պայման չի հայտարարում”:

Դիտվել է 1446 անգամ:
Print Friendly

Leave a Reply