ԵԽ գլխավոր քարտուղար. Եթե Էրդողանը քրդական հարցը լուծի, կարող է դառնալ Նոբելյան մրցանակի թեկնածու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2013 11:59

Թուրքական “Ntvmsnbc”կայքի աշխատակիցներից մեկի հարցին`եթե Թուրքիայի վարչապետ Էրդողանը խաղաղ ճանապարհով լուծի քրդական հարցը, կարող է արդյոք ստանալ Նոբելյան մրցանակ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար, Նոբելյան կոմիտեի նախագահ Թորբյորն Յագլանդը պատասխանել է.  “Նոբելյան խաղաղության կոմիտեի տեսանկյունից սխալ կինի: Բայց վստակ եմ, որ պարոն Էրդողանը համախոհների կողմից կարող է ներկայացվել որպես թեկնածու”: Այս մասին հաղորդում է թուրքական “Posta” կայքը:

Այսօր` փետրվարի 5-ին, Յագլանդը կայցելի Թուրքիա` մասնակցելու Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված մեդիա ազատությանը նվիրված միջազգային կոնֆերանսին :

Միևնույն ժամանակ Յագլանդը Անկարայից հետո կայցելի Հաթայում գտնվող սիրիացի փախստականներին:

Դիտվել է 796 անգամ:
Print Friendly

Leave a Reply