Եթովպիայում բացվելու է ադրբեջանական դեսպանատուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2013 11:24

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 4-ին ստորագրել է կարգադրություն  Եթովպիայում ադրբեջանական դեսպանատուն բացելու վերաբերյալ, հաղորդում է ադրբեջանական “Contact” թերթը:

Ըստ կարգադրության` Ադրբեջանի կառավարությունը պետք է հոգա եթովպիական մայրաքաղաք Ադիս Աբեբայում ադրբեջանական դեսպանատան նյութատեխնիկական մատակարարման և ֆինանսավորման հարցերը:

Արտգործնախարարությանը հանձնարարված է հաստատել դեսպանատան կառուցվածքը և հաստիքային ցուցակը:

Նշենք, որ սա ադրբեջանական առաջին դեսպանատունն է արևելյան Աֆրիկայում:

 

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply