Արտաշատ–Երևան ճանապարհին մեքենա է շրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 5, 2013 11:18

Փետրվարի 4-ին, ժամը 23.34-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ–Երևան ավտոճանապարհին` Արաքսավան գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «CMHTC» մակնիշի HOVO87A41610 պ/հ բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը վարորդ` 1973 թ. ծնված Բահրամ Շիկաստևանծը (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Տեղում հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply