Շակիրան ու Ժերար Պիկեն ցույց են տվել իրենց փոքրիկի լուսանկարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2013 11:18

Փոքրիկ Միլանի առաջին լուսանկարն արվել է  ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար: Երգչուհին ու ֆուտբոլիստն իրենց առաջնեկին ցույց են տվել բարեգործական հիմնադրամի համար. նրանք հույս ունեն դրա օգնությամբ կարիքավորների համար գումար հավաքել:

Շակիրան իր բլոգում կիսվել է ընթերցողների հետ.”Մտեք ՅՈՒՆԻՍԵՖ-ի կայք, որպեսզի այնտեղ տեսնեք իմ հրեշտակներին ու օգնեք անօթևան երեխաներին”:

Իսկ փոքրիկ Միլանի առաջին լուսանկարը զույգի երկրպագուների մոտ տարակուսանք էր առաջացրել.լուսանկարում փոքրիկի տոտիկներն են միայն երևում, ֆիրմային անվանական սպորտային կոշիկներով, որոնք ակնհայտ մեծ են :

Դիտվել է 1448 անգամ:
Print Friendly

Leave a Reply