Ճապոնիայի օդերևութաբանական ծառայության գլխավոր համակարգիչը շարքից դուրս է եկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2013 10:55

Տոկիոյում շարքից դուրս է եկել  այն համակարգիչը, որի օգնությամբ Ճապոնիայի  Օդերևութաբանության վարչությունը եղանակի կանխատեսումներ է անում:

Տվյալ գերհամակարգիչն արտադրել էր Hitachi  ընկերությունը: Այն  գործարկվել էր 2012-ի հունիսին և վայրկյանում մոտավորապես  800 տրիլիոն հաշվարկ էր կատարում:

Երեկ երեկոյան խախտում է եղել համակարգչի սառեցման համակարգում: Ներկա դրությամբ բոլոր անսարքությունները վերացվել են, սակայն տեխնիկայի աշխատանքը ոչ մի կերպ չի կարգավորվում:

Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ դա ոչ մի կերպ չի անդրադարձել իրենց աշխատանքի վրա, քանի որ այդ նպատակներով կիրառվում են այլ համակարգեր:

Դիտվել է 1311 անգամ:
Print Friendly

Leave a Reply