Փրկարարները օգնության են հասել ձորակն ու ջրանցքն ընկած շներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 5, 2013 10:46

Փետրվարի 4-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտ շունն ընկել է ձորակը, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները:

Փրկարարները շանը դուրս են բերել ձորակից:

Նույն օրը, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուռնազյան 3-րդ նրբանցքի մոտ շունն ընկել է ջրանցքը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից:

Դիտվել է 739 անգամ:
Print Friendly

Leave a Reply