Փարիզուհիներին պաշտոնապես թույլատրվել է տաբատ կրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 5, 2013 1:38
Այսուհետ սիրահարների քաղաքում կանայք ազատորեն կարող են տաբատ կրել` չվախենալով ոստիկանությունից: Ֆրանսիայի կանանց իրավունքների նախարար Նաջիթ վալլո-Բելքասեմը փոխել է 1800-ին ընդունված օրենքը, որով Փարիզի կանանց արգելվում էր հասարակական վայրերում տաբատ կրել: Ըստ Նաջիթ վալլո-Բելքասեմի` 1800-ին սահմանադրությամբ ընդունված օրենքն անհամատեղելի է կանանց ու տղամարդկանց իրավահավասարության սկզբունքին: Հին օրենքով կանայք իրավունք ունեին տաբատ կրել միայն ձիով կամ էլ հեծանվով զբոսանքի ժամանակ, հատուկ թույլտվությամբ:
Տաբատ հագած կնոջը ցանկացած պահին ոստիկանները կարող էին ձերբակալել: Չնայած գործնականում այդ օրենքը վաղուց չէր կիրառվում, այնուամենայնիվ, կանանց իրավունքների պաշտպանները բազմիցս են փորձել փոխել այն:






Facebook
Tweet This
Email This Post
