Ուսամա բեն Լադենի սպանության վայրում զվարճանքների այգի է կառուցվելու
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 5, 2013 1:14
Մշակույթի ու հանգստի նոր պարկ է կառուցվելու պակիստանյան Աբոթաբադ քաղաքում, այնտեղ, որտեղ 2011-ին ոչնչացվել էր “թիվ 1 ահաբեկիչ” Ուսամա բեն Լադենը:
Ինչպես հայտնել է Պակիստանի Հայբեր Պահտունհվա մարզի սպորտի ու զբոսաշրջության նախարարը, հանգստի նոր գոտու նախագիծը նախատեսում է պարապլաներիստների ակումբ ստեղծել ու ջրային սպորտի մարզադահլիճ, ինչպես նաև գազանանոց ու մշակութային ժառանգության պարկ: Նախագիծն ընդհանուր առմամբ գնահատվել է 50 մլն դոլար, իսկ շինարարությունը կտևի մոտ 5 տարի: Նախարարն ասել է, որ նախագիծը ոչ մի կապ չունի քաղաքի վատ համբավի հետ ու ընդամենը Հայբեր Պահտունհվա մարզի մշակույթի ու ժամանցի զարգացման ծրագրի մի մասն է կազմում:






Facebook
Tweet This
Email This Post
