Մաքքեյնն Ահմադինեժադին համեմատել է կապիկի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2013 0:56

Ամերիկացի  սենատոր, հանրապետական Ջոն Մաքքեյնը երկուշաբթի  խոցող մեկնաբանություն է արել նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` իրանցի առաջին տիեզերագնացը դառնալու ցանկության վերաբերյալ արված  հայտարարության կապակցությամբ:

”Այսպես, Ահմադինեժադը ցանկանում է առաջին իրանցին լինել տիեզերքում, միթե նա անցած շաբաթ այնտեղ չէր”,-գրել է Մաքքեյնն իր թվիթերյան էջում:

Անցած շաբաթ Իրանից հաջողությամբ  հրթիռ արձակվեց տիեզերք, որում կապիկ կար: Կրող հրթիռը սարքը բարձրացրեց մինչև 120 կմ, որից հետո կապիկով պատիճը երկիր վերադարձավ:

Երկուշաբթի Ահմադինեժադը հայտարարեց, որ ցանկանում է առաջին իրանցի տիեզերագնացը դառնալ: Նա նույնիսկ նշեց, որ եթե պետք լինի, ապա ինքը պատրաստ է ազգային տիեզերական ծրագրի համար նույնիսկ զոհվել, հայտնում է Ինտերֆաքսը:

Դիտվել է 1330 անգամ:
Print Friendly

Leave a Reply