Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց օտարերկրյա դեսպանների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 4, 2013 23:17

Այսօր ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների հայաստանյան առաքելությունների ղեկավարների հետ:

Նախագահի թեկնածուն շարադրեց նախընտրական փուլի առանձնահատկություններին առնչվող իր մոտեցումները, գնահատեց քարոզարշավի ընթացքը: Կողմերն ընդգծեցին Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու կարեւորությունը: Դիվանագետների խնդրանքով Հովհաննիսյանը ներկայացրեց նաեւ արտաքին քաղաքականության վերաբերյալ իր դիրքորոշումները:

Օրվա երկրորդ կեսին թեկնածուն նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեկնեց Աշտարակ եւ շրջակա գյուղեր: «Մենք թեւակոխել ենք քարոզարշավի երկրորդ փուլ, եւ իմ հանդիպումներից, Երեւանում ու մարզերում իմ շփումներից պարզ երեւում է, որ մարդկանց տրամադրությունները փոխվում են: Մեր ժողովուրդը դուրս է գալիս թմբիրից եւ օրըստօրե ավելի պատրաստակամ է պատասխանատվություն վերցնելու, 20 տարվա ընթացքում առաջին անգամ ընտրությունների միջոցով իրավիճակը երկրում փոխելու առումով»,- աշտարակցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply