Հայաստանում սրտի վիրահատությունն արժե մի քանի միլիոն դրամ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 19, 2009 17:06

shahen-khachatryanՍրտանոթային հիվանդություններն այս տարվա մայիս-հունիս ամիսներին ավելացել են 30 տոկոսով` 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ•

Զեյթունի «Սիրտ-անոթ» բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը նշում է, որ տարեկան ունենում են միջինը 5-6 հազար հիվանդ, որոնցից 7-8 հարյուրը վիրահատվում են:

Հիվանդների ավելանալը Խաչատրյանը նաև բացատրում է նրանով, որ մարդիկ աստիճանաբար սկսում են վստահել բժիշկներին ու բժշկությանը• այսօր Հայաստանում սրտի վիրահատություն տարած մոտ 15-20 հազար մարդ է ապրում:

Սրտաբանը չի հերքում, որ այս համակարգի վիրահատությունները մեր երկրում շատ թանկ են` մինչև մի քանի միլիոն դրամ. «պատճառն այն է, որ սարքավորումները, վիրահատական պարագաներն արևմտյան երկրներից ենք գնում, իսկ այնտեղ դրանք արդեն թանկ են• վիրահատության համար վճարվող գումարի 70 տոկոսն արտերկիր է գնում»:

Մոտ մեկ ամիս առաջ 60-ն անց Գրիշային տարան հիվանդանոց, որտեղ նրան տվեցին խիստ բժշկական ցուցում` սրտի շտապ վիրահատություն: Հազիվ օրվա հացն ապահովող Գրիշան ու կինը խուճապի մեջ ընկան` ո՞րտեղից գտնեն 4 մլն դրամ: Հիվանդի բախտը եզակիորեն բերեց. Ռուսաստանում ապրող եղբոր զավակները ֆինանսապես թիկունքին կանգնեցին, ու վիրահատությունը բարեհաջող ավարտ ունեցավ: Գրիշայի կինն ասում է, որ եթե զարմիկները չօգնեին, ամուսինը հիմա ողջ չէր լինի

sirtԲժիշկներն ասում են, որ Հայաստանում սիրտանոթային հիվանդություններն աստիճանաբար երիտասարդանում են. անգամ 30 տարեկան երիտասարդը կարող է ինֆարկտ ստանալ. Խաչատրյանն ասում է, որ ապրելակերպը մեծապես նպաստում է դրան: «Հայերը սլավոնական ժողովուրդներից էլ շատ են խմում, շատ են ծխում, սպրոտով չեն զբաղվում, յուղային և անառողջ սնունդ են ուտում: Մեր ապրելակերպն է հիվանդ»:

Խաչատրյանի կարծիքով` սրտաբանության ոլորտում հայերը հետ են մնում համաշխարհային ձեռքբերումներից` կա գիտելիք, բայց ոչ`անհրաժեշտ տեխնիկական մակարդակ• «Մարզային հիվանդանոցներում մինչև հիմա խորհրդային տարիների սարքավորումներ են օգտագործում»:

Դիտվել է 2847 անգամ:
Print Friendly

Leave a Reply