Յուրա Մովսիսյանի հաջող նորամուտը «Սպարտակի» կազմում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | February 4, 2013 22:54
Վաղը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ֆրանսիայում ընկերական հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի ընտրանու հետ: Այդ խաղին չի մասնակցի Յուրա Մովսիսյանը: Հայաստանի հավաքականի հարձակվողն իր նոր թիմի` Մոսկվայի «Սպարտակի» կազմում հաջող նորամուտ է նշել և դարձել է գոլի հեղինակ:
ԱՄԷ-ում կայացած «Ալ Դաֆրայի» հետ ստուգողական խաղում Մովսիսյանը փոխարինման է դուրս եկել 62-րդ րոպեին և գրավել է մրցակցի դարպասը:
Տեխնիկական արդյունքներ
«Ալ Դաֆրա» – «Սպարտակ»` 0:2
Բիլյալետդինով, 55, Մովսիսյան, 81






Facebook
Tweet This
Email This Post
