Մարադոնան` շան հարձակման զոհ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 31, 2010 14:44

Սարսափելի բան է կատարվել Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի հետ:Լեգենդար ֆուտբոլիստի դեմքը կծել է նրա շներից մեկը: Մարադոնան տանը շներ պահելու սովորություն ունի և, ահա, կենդանիներից մեկը նրան ծանր վիճակում է թողել: Կատարվածից հետո Դիեգոյին անմիջապես տեղափոխել են Բուենոս Այրեսի հիվանդանոցներից մեկը և  նրան բուժօգնություն են ցույց տվել: Կարիք է զգացվել վիրահատության: Այնպես որ, ամեն բան շատ լուրջ է: Դժվար է ասել , թե ինչն է հունից հանել կենդանուն: Հայտնի է միայն, որ Մարադոնան անհաշտ բնավորություն ունի և նախկինում հաճախակի է բախվել տարբեր մարդկանց հետ:

Առայժմ պարզ չէ, թե Մարադոնան կկարողանա՞ շարունակել աշխատանքն Արգենտինայի հավաքականում, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը Մարադոնայի գլխավորությամբ իրավունք է նվաճել մասնակցելու հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակչին:

Դիտվել է 2114 անգամ:
Print Friendly

Leave a Reply