Հայերը իմ թշնամին չեն. ադրբեջանցի գրող Էքրեմ Էյլիսլի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2013 19:14

Ադրբեջանցի ժամանակակից ամենահայտնի գրողի՝աշխարհահռչակ Էքրեմ Էյլիսլիի վերջին ստեղծագործությունը լայն քննարկման առարկա է դարձել: Դեկտեմբեր ամսին ռուսական «Дружба народов» գրական ամսագրում հրատարակվել է լիբերալ հայացքներով աչքի ընկնող գրողի «Քարե երազանքներ» պատմվածքը, որտեղ անդրադարձ է կատարվում հայերին:
«Ակօսի» հաղորդմամբ՝ ստեղծագործության մեջ պատմվում է երկու ադրբեջանցի տղամարդու մասին, ովքեր ուզում են իրենց հայ հարևաններին պաշտպանել էթնիկական բռնությունից: Խոսվում է նաև այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հարցի պատճառով վերածվում են թշնամությամբ լի մի պատմության:
Այս պատմվածքի հրատարակումից առաջ ազգային մեդիայում դրա մասին լուրեր էին տարածվել, որից հետո գրողի՝Բաքվում գտնվող տան առաջ հավաքվել էր զայրացած ամբոխը՝այրելով Էյլիսլիի նկարները, որոնց վրա գրողի ճակատին խաչ էր պատկերված: Հավաքվածները նրան դավաճան են անվանել և ամոթանք տվել:
Գրողին սուր քննադատության են ենթարկել նաև քաղաքական շրջանակներում: Ուրբաթ օրը ադրբեջանական մեջլիսում օրակարգ է եկել Էյլիսլիի՝ ԴՆԹ թեստ հանձնելու և նույնիսկ քաղաքացիությունից զրկելու հարցը: Պատգամավոր Մելահաթ Իբրահիմգիզին նշելով, որ պատմվածքում 1915 թվականին առնչվող գլուխներ էլ կան, ասել է. «Պատմվածքը վիրավորում է ոչ միայն Ադրբեջանին, այլ ամբողջ թյուրք ժողովրդին»:
Մեկ այլ պատգամավոր Մուբարիզ Գուրբանլըն կարծիք է հայտնել, որ գրողը այդպիսով, հավանաբար, ցանկանում է Օրհան Փամուքի նման Նոբելյան մրցանակի արժանանալ և, աղավաղելով իր ժողովրդի պատմությունը, ուզում է գոհացնել որոշ մարդկանց:

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply